Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի և այլ պայմանները բնութագրող ցուցանիշների հիման վրա:
Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատելիս ընտանիքը միևնույն բնակության վայրում հաշվառված և (կամ) փաստացի բնակվող քաղաքացիների սոցիալական փոքր խումբն է, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն և ունեն ընդհանուր բյուջե, ինչպես նաև միայնակ բնակվող քաղաքացին:
Ընտանիքների անապահովության գնահատման կարգը մշակվում է, իսկ ընտանիքի աղքատությունը բնութագրող ցուցանիշներն ընտրվում են՝ հաշվի առնելով տնային տնտեսությունների բյուջեների ընտրանքային հետազոտությունների տվյալները:
Ընտանեկան նպաստ նշանակվում է այն աղքատ ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է ընտանիքի անապահովության սահմանային միավորից:
Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Աղբյուր՝ Իրավաբան.net