14-ամյա տղան նռնակ է գտել

 

Մայիսի 11-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 14-ամյա մի պատանի և հայտնել, որ Քասախ գետի ափին նռնակ է գտել:

Մեկնած օպերատիվ խումբը Առատաշեն գյուղում` Քասախ գետի ցամաքաց հունի հատվածում, քարերի տակ, հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել