«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալը ալկոհո՞լ է օգտագործել

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործը ըստ մեղադրանքի` Մարտուն Վ.-ի:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ դատապարտված լինելով ազատազրկման և պատիժը կրելով ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի բաց տիպում, 2012թ. օգոստոսի 24-ին` ժամը 20-ի սահմաններում, թույլ է տվել «Կոշ» ՔԿՀ-ի ներքին կանոնակարգի խախտում` այն է գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում ներկայացել է դատապարտյալների հաշվառման, իսկ երբ «Կոշ» ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահ Արա Ն.-ն փորձել է նրան ընդհանուր քանակակազմից մեկուսացնել, չի ենթարկվել նրա օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ տալով Արա Ն.-ի հասցեին, նրան կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածել է Արա Ն.-ի` պատճառելով նրան մարմնական վնասվածքներ, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել և այդ կերպ խոչնդոտել է պատիժն ի կատար ածող հիմնարկի բնականոն գործունեությունը:
Մեղադրյալի նկատամմբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել