Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ, դատական եւ հարկային մարմինների ղեկավարների հետ:
Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայք էջից, խորհրդակցության ընթացքում արծարծվել են վերոհիշյալ ոլորտներում առկա խնդիրները, նրանց լուծման տարբերակները եւ աշխատանքների համակարգման ու փոխգործակցության հետ կապված տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: