Մայիսի 14-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկվեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող՝ Արա Բաբլոյանի խոսքով՝ օրենքի նախագծի լրամշակումը պայմանավորված է գործող օրենքում օգտագործվող մի շարք հասկացությունների ամրագրմամբ եւ փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմի փոփոխությամբ:
Մասնավորապես հիմնական հասկացությունների մեջ նշված չեն «բեղմնականխում», «անպտղություն», «հարազատ» հասկացությունները, որոնք առաջարկվում է ներառել օրենքի նախագծում:
Արա Բաբլոյանը նշեց, որ անհրաժեշտ է, գործող օրենքում ներառել դրույթ, որ այսուհետեւ փոխնակ մայր կարող են դառնալ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք, ինչպես նաեւ բարձրացնել փոխնակ մայր դառնալու թույլատրելի տարիքի ստորին շեմը՝ այն սահմանելով նախկին 18-35 տարեկանի փոխարեն 20-ից 35:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին՝ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ մայիսի 20-23-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net