Փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը փաստաթղթեր են, որոնք պետք է դրույթներ պարունակեն վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին` ներառյալ վիճարկվող պարտավորությունները:
Փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը հաստատում են վերակազմակերպման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը և կանոնադրությունների հետ միասին ներկայացվում են նոր առաջացած իրավաբանական անձանց գրանցելու կամ գոյություն ունեցող իրավաբանական անձանց կանոնադրություններում փոփոխություններ մտցնելու համար:
Կանոնադրությունների հետ միասին փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաև դրանցում վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի և պարտավորությունների իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը կամ գույքի և պարտավորությունների անհամամասնական բաշխումը հիմք է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների մերժման համար:
Աղբյուրը` Իրավաբան.net