Մեղադրվում է լիազորությունները չարաշահելու և ‹‹Հայփոստ›› ընկերության շահերին հակառակ գործելու մեջ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է նախկինում դատվածություն չունեցող Մարինե Հ.-ի վերաբերյալ քրեական գործի քննությունը:

Մարինե Հ.-ն, աշխատելով ‹‹Հայփոստ›› ՓԲԸ 0075 փոստային բաժանմունքի պետի պաշտոնում, չարաշահել է իր լիազորությունները` գործելով հակառակ ընկերության շահերին: Սեփական լիազորություններն այլ անձի օգտին օգտագործելով` վերջինիս կողմից հավաքած ՀԴՄ կտրոնների խմբաքանակներում կեղծ` իրականում կազմակերպությունների անվամբ չելքագրված կտրոններ պարունակող խմբաքանակներ է ընդունել տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեններով: Այնուհետև դրանք ձևակերպել է առանց այդ քաղաքացիների ներկայությամբ: Մարինեն իր այդ քայլով պետությանը պատճառել է ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս:

Ինչպես տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը, հիշյալ ապօրինի գործողությունները կատարելու դիմաց քննությամբ չպարզված անձից ստացել է ընդհանուր 100.000 ՀՀ դրամ առևտրային կաշառք:

Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարներըկարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամմեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէքրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել