Ազգային Ժողովը շանս ունի դրսևորվելու որպես Գերագույն մարմին, այլ ոչ թե որպես անողնաշար ու խեղճ մի երկրորդական հիմնարկ. պատգամավոր

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջարկում եմ Ազգային Ժողովի արտագնա հատուկ նիստ հրավիրել ու բոլոր պատգամավորներով, ընդգծում եմ՝ բոլորով, մեկնել սահմանի ճիշտ այն հատված, որտեղ մերոնց գերևարել են ինքնիշխան Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի ագրեսորները, ընդունել բանաձև – հայտարարություն ուղղված աշխարհի բոլոր երկրներին, ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և խորհրդարանական վեհաժողովներին որպես վերջին նախազգուշացում։

Մեր երկրի տարածքից արդեն առևանգում ու գերևարում են մեր զինծառայողներին։ Գոնե վերջին շրջանում այս գումարման Ազգային Ժողովը շանս ունի դրսևորվելու որպես Գերագույն մարմին, այլ ոչ թե որպես անողնաշար ու խեղճ մի երկրորդական հիմնարկ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել