Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից հետ է վերադառնում Երևան։
Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ նա նաև Վարդենիսի քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքների ղեկավարների հետ։
Վարչապետի պաշտոնակատարն ուղիղ եթերում իր տպավորություններն է կիսել քաղաքացիների հետ՝ նշելով, որ իրադրությունը լարված է, ինչը չի կարող թաքցնել։
«Տեղ կա, որ շաբաթից ավել դեմ դիմաց կանգնած են ու էդտեղ լարումը մեծանում է, և լինում են միջադեպեր»,-նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ հայ զինվորականները վերահսկում և փորձում են կանխել հնարավոր ոտնձգությունները։ Այդ հանգամանքից ելնելով, իրավիճակը լարված է և պայթյունավտանգ։
Տեսանյութն ամբողջությամբ՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/183771913667009