Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողները հայտնաբերվել են. ոստիկանություն

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ, Շենգավիթի բաժնի և Սյունիքի մարզային քննչական վարչության, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ին Երևանի Գարեգին Նժդեհի փողոցից բերման են ենթարկվել 28-ամյա Արտակ Ա.-ն և 30-ամյա Կարապետ Ա.-ն, որոնք 2019 թ. դեկտեմբերի 12-ից Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էին սպանության, ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պատրաստելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել