Գեղարքունիքի մարզի ընդհնաուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Մինասի և Միհրանի:
Ինչպես տեղեկացանք www.datalex.am կայքից, Մինասին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012. հոկ. 16-ին Միհրանի հետ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարագալից վերաբերմունքով և զուգորդվել է Արմենի նկատմամբ բռնություն գործադրելով, այն է` ծխախոտ ուզելու հարցի շուրջ, առանց հիմնավոր պատճառի վիճաբանել, քաշքշել, բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Արմենի դեմքին և մարմնի տարբեր մասերին` նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության տևական քայքայումով:
Միհրանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նույն օրը Մինասի հետ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարագալից վերաբերմունքով և զուգորդվել է Արմենի նկատմամբ բռնություն գործադրելով, այն է` ծխախոտ ուզելու հարցի շուրջ, առանց հիմնավոր պատճառի վիճաբանել, քաշքշել, բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Արմենի դեմքին և մարմնի տարբեր մասերին` նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս`առողջության տևական քայքայումով:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անունները հասկանալի պատճառներով փոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net