Նախագահի հրամանագրով ՀՀ տարածքային կառավարման նախարար և փոխվարչապետ է նշանակվել Արմեն Գևորգյանը:
Վաչե Գաբրիելյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար, Սամվել Թադևոսյանը` քաղաքաշինության նախարար, Հրանուշ Հակոբյանը` սփյուռքի նախարար, Հասմիկ Պողոսյանը` մշակույթի նախարար, Արմեն Աշոտյանը` կրթության և գիտության նախարար, Արմեն Մովսիսյանը` էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Արամ Հարությունյանը` բնապահպանության նախարար, Գագիկ Բեգլարյանը` տրանսպորտի և կապի նախարար, Արմեն Երիցյանը` արտակարգ իրավիճակների նախարար, Վահրամ Ավանեսյանը` էկենոմիկայի նախարար, Սերգո Կարապետյանը` գյուղատնտեսության նախարար, Հրայր Թովմասյանը` արդարադատության նախարար, Դերենիկ Դումանյանը` առողջապահության նախարար, Արտեմ Ասատրյանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Յուրի Վարդանյանը` ապորտի և երիտասարդության հարցերի նախարար:
Մեկ այլ հրամանագրով կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվել և ֆինանսների նախարարի պաշտոնում է նշանակվել Դավիթ Սարգսյանը:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Աղբյուրը` Իրավաբան.net