Երեկ համացանցում տարածված տեսանյութի մասնակից ճանապարհային ոստիկաններն ազատվել են աշխատանքից: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածված տեսանյութի համաձայն` ՃՈ երկու աշխատակից փորձում էին տուգանել վարորդին` նշելով երկու տարբեր պատճառ: Արդյունքում ոստիկաններն ազատ են արձակում վարորդին՝ պատճառաբանելով, որ տեսախցիկը խախտումը չի ֆիքսել: Դեպքի առթիվ նշանակվել էր ծառայողական քննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net