ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ խորհրդի մյուս անդամների հետ:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց դատական համակարգում առկա խնդիրներին, հանրային վստահության պակասին դատարանների նկատմամբ, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր համատեղ օրենսդրական նախաձեռնություններին եւ դատավորներին սոցիալական երաշխիքների տրամադրմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել