Վարչարարություն իրականացնելիս վարչական մարմինները պետք է առաջնորդվեն հավաստիության կանխավարկածով:
«Հավաստիության կանխավարկածը նշանակում է, որ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Այսինքն՝ անձը պարտավոր չէ հիմնավորել վարչական մարմնին ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը: Միևնույն ժամանակ, պետք է իմանալ, որ անձինք պատասխանատվություն են կրում վարչական մարմիններին կեղծ տվյալներ, տեղեկություններ ներկայացնելու համար:», -Իրավաբան.նեթ-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Վարչական մարմիններին արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:
Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net