Այրվել է վագոն-տնակ

Մայիսի 6-ին, ժամը 08.50-ին տեղեկություն է ստացվել, որ Մյասնիկյան գյուղում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի թիվ 87 վագոն-տնակում: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրդեհը մակուսացվել է ժամը 08.57-ին,  մարվել՝ 09.21-ին:

Այրվել են Ա. Գրիգորյանին պատկանող վագոն-տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 9 քմ ընդհանուր մակերեսով և գույքը` մասամբ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել