Շենգավիթ վարչական շրջանի 12/13 ընտրատեղամասում տարեց Համբարձում Ասատրյանի մոտ երկու քվեաթերթիկ են գնել` մեկը քվեարկած, մեկը` ոչ: Վերջինս փորձել է մաքուր քվեաթերթիկը դուրս հանել:
Իրավաբան.net-ի լրագրողի փոխանցմամբ` դեպքի առթիվ կազմվել է արձանագրություն: Այս ստորագրել է հանձնաժողովի նախագահը:
Համբարձում Ասատրյանը փորձել է արդարանալ` նշելով, որ ինքը մաքուր քվեաթերթիկը կողքի քվեախցիկից է գտել:
Աղբյուրը` Իրավաբան.net