Սննդամթերքի ո՞ր գովազդն է արգելվում

Արգելվում են գովազդել այն սննդամթերքը և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները, որոնք չունեն դրա անվտանգությունը հիմնավորող փաստաթղթեր:

Արգելվում է սննդամթերքի բուժիչ հատկությունների, ինչպես նաև հատուկ նշանակության սննդամթերքի գովազդն առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման:

Արգելվում է ապրանքային նշանների կամ ֆիրմային անվանումների գովազդը, եթե այդ ապրանքային նշաններով կամ ֆիրմային անվանումներով թողարկվում են սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնց նկատմամբ «գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվել են որոշակի սահմանափակումներ:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել