Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքի բովանդակությունը

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը պետք է պարունակի`

1) այն դատարանի անվանումը, որին բողոքը հասցեագրվում է.
2) վերանայման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
3) դատական ակտի վերանայման համար հիմք դարձած նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը.
4) բողոքով ներկայացվող պահանջը` ըստ համապատասխան նոր երևան եկած կամ նոր հանգամանքի.
5) բողոք ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը).
6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել