Ո՞վ ունի ընտրելու իրավունք

Ընտրությունների միջոցով քաղաքացիներն իրականացնում են իրենց կարևորագույն քաղաքական իրավունքներից մեկը, որոշում իրենց ներկայացուցիչներին համապատասխան ընտրովի մարմնում և օժտում նրանց ժողովրդաիշխանության իրականացման մանդատներով՝ սահմանադրությամբ նախատեսված շրջանակներում:

Այսպես, Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն քվեարկության անցկացման օրը Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունենալու դեպքում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ՀՀ ընտրական օրենսգրքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձանց վրա:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել