16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարողը հայտնաբերվեց

Մայիսի 2-ին, ժամը 05.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Էդգար Ք.-ն: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ նա մարտի 11-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի մեղադրանքով: Այն է` սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել