Սեռական շահագործման նպատակով հայուհուն հանձնել է Թուրքիայում կավատվությամբ զբաղվող ոմն Տանյայի

Նախկինում դատված, դատվածությունը մարված Արիստակես Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծանոթանալով Գիսանե Ս.-ի հետ, տեղեկանալով նրա թափառական ապրելակերպին, վերջինիս սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ, նրա նկատմամբ հսկողություն սահմանելով, հետագայում նաև Գիսանե Ս.-ի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով մինչև 2006 թվականի հունվար ամիսը դրել և պահել է պոռնկության, սեռական շահագործման մեջ` տիրապետելով նրա վաստակած գումարներին և դրանք տնօրինելով անձնական կարիքների համար: Այնուհետև, շարունակելով հանցավոր գործնեությունը, նախնական համաձայնության գալով կավատվությամբ զբաղվող ոմն Տանյայի հետ, Գիսանե Ս.-ին տեղափոխել է Թուրքիա, և չորս ամիս նրան դրել և պահել է պոռնկության, սեռական շահագործման մեջ: Բացի այդ Գիսանե Ս.-ից շորթմամբ հափշտակել է իր կողմից պահանջված 200 ԱՄՆ դոլարին համարժեք 80000 ՀՀ դրամ:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել