Ժողովուրդն ընդդիմադիր ուժերի կոչերին ականջալուր չեղավ. Ռոմանոս Պետրոսյան

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արտահերթ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է իր համամասնական ընտրացուցակը ներկայացնելու ընտրողների դատին»,-այս մասին այսօր՝ մարտի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նրա խոսքով` թիմն իրենց քաղաքական առաջնորդին է տեսնում ցուցակը գլխավորողի դերում:

«Ժողովուրդն ընդդիմադիր ուժերի կոչերին ականջալուր չեղավ, երբ ընդդիմությունը երկար ժամանակ փակ պահելով գլխավոր պողոտաներից մեկը, վերջնարդյունքում ինքն իր հաշվարկներով հետ հավաքեց իր վրանները և կենտրոնացավ Դեմիրճյան փողոցում»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով շրջանառվող այն լուրրին, որ վարչապետի հավաքներից մեկի ժամանակ դպրոցակակններ են եղել, նախարարն ասաց, որ երեխաները իմացել են, որ երկրի վարչապետն իրենց գյուղում է և վազել են առաջնորդին դիմավորելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել