Մենք ունենք մի ԳՇ պետ, և ունենք գեներալներ, որոնք նախկինում ԳՇ պետ են եղել․ Վաղարշակ Հարությունյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Հարություն Բաբայանը հարց ուղղեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ խնդրելով նշել, թե առաջիկայում ինչ փոփոխություններ են նախատեսվում կատարվել բանակում։

«Եվ երկրորդը՝ երբ ունենք Գլխավոր շտաբի պետ, որը նշանակված է և ունենք ԳՇ պետ, որի գործերը դատարանում քննարկվում է․ այս ֆորմատի մեջ ռեֆորմների իրագործման հարցը»,-ասաց պատգամավորը։

ՊՆ Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ պատերազմից հետո տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է։ «Մենք գործ ունենք այսօր թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է և դեֆակտո մենք ունենք գործ՝ թուրքական բանակի հետ։ Բնական է, որպեսզի մենք կանխենք այդ սպառնալիքը, պետք է համապատասխանեցնենք մեր բանակի ստրուկտուրան, հայ-ռուսական հարաբերությունները և այդ ռեֆորմներն ուղղված են դրան։ Բացի այդ մենք վերանայում ենք նաև սպայի դերը, գրավչությունը սպայական ծառայության և այլ գործոններ»,-ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի պետի երկուսը լինելուն, նա նշեց․ «Մենք ունենք մի ԳՇ պետ, և ունենք գեներալներ, որոնք նախկինում ԳՇ պետ են եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել