Տոնական նոր օր ու հարկ վճարողների խրախուսման համակարգ․ քննարկում ԱԺ-ում

Ազգային ժողովում այսօր՝ մարտի 24-ին առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Նախագեծրը օրենսդիրին է ներկայացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Առաջարկվում է օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որի նպատակն է խթանել հարկ վճարողներին և հարկային մարմնի գործընկերային հարաբերությունները, որպեսզի հարկային կարգապահությունն ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այլ նաև գնահատվի, լինի շահավետ և լինի գրավիչ»,-ասաց ՊԵԿ նախագահը։

Նա նշեց, որ առաջարկվում է ավելացնել տոնական նոր օր՝ ապրիլի 19-ը նշել որպես Հարկ վճարողի օր, քանի որ առաջին անգամ ՀՀ-ում 1992 թ-ի ապրիլի 19-ին է ընունվել հարկային հարաբերությունները կարգավորող օրենքը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել