ՀՀ-ում նախատեսվում է ներդնել հարկադիր կատարման մասնավոր համակարգ
Հանրային քննարկման է ներկայացվել հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգը։ Նախապատվությունը տրվել է հարկադիր կատարման խառը համակարգին, այնսինքն՝ գործելու է և՛ պետական, և՛ մասնավոր համակարգը։ Նախնական շրջանում մասնավոր հարկադիր կատարողները իրականացնելու են միայն գույքային բնույթ ունեցող կատարողական վարույթները։
Գլխավոր հարկադիր կատարողի օգնական Էլինա Գեղամյանը նշում է, որ վերջին տարիներին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ծանրաբեռնվածությունը զգալի աճել է, իսկ պետական համակարգը այժմ չի կարող լուծել այդ խնդիրը։ Անհրաժեշտ են ֆինանսական և մարդկային մեծ ռեսուրսներ։
Փաստաբան Աշոտ Նուրիջանյանը նշում է, որ ինքը կողմնակից չէ նման համակարգի ներդրմանը։ Ըստ նրա՝ ստեղծվում է ցածր հայցագնով կատարողական թերթերի չկատարման, ծախսերի բարձրացման վտանգ։
Մանրամասները՝ տեսանյութում։