Սյունիքի մարզի ընդհնուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Ալավիկ Ս.-ի և Ալիկ Ա.ի:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, 23.11.2013 թ. Սիսիան քաղաքում գտնվելով ոչ սթափ վիճակում, հաց ուտելու համար վիճաբանել են խոհարար Առուշան Մ.-ի հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ և շուրջ 15 րոպե տվել սեռական բնույթի հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ճաշարանի հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին.
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net