Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Գոռ Բ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. սեպտեմբերի 21-ին` ժ.23:00-ի սահմաններում իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով խախտել է ՃԵԿ-ի կանոնները, վրաերթի է ենթարկել X զ/մ ժամկետային զինծառայող Օ.Տեխովին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել այլընտրանքային խափանման միջոց գրավը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net