Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհնուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Թովմաս Վ.-ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գետափնյա գյուղի բնակչուհի Նունե Ն.-ին պարտքով վերցրած 10 0000 դրամ գումարը վերադարձնելու վերջինիս պահանջից հետո, շահադիտական դրդումներով, Նունե Ն.-ին պարտք գումարը չվերադարձնելու և նյութական որոշակի օգուտ ստանալու ձգտմամբ որոշել է սպանել նրան:
Այդ նպատակով 2013 թվականի հունվարի 21-ին Նունե Ն.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Ազատաշեն -Արբաթ ավտոճանապարհի ձախ մասում գտնվող դաշտերի մեջ նախապես իր հետ վերցրած ուրագով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն տեսնելով, որ իր հանցավոր դիտավորությունն ավարտին չի հասել, այն ավարտին հասցնելու նպատակով ձեռքերով փակել է նրա շնչառական ուղիները` փորձել է շնչահեղձ անել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Նունե Ն.-ն ուշագնաց է եղել, իսկ Թովմասը կարծել է, թե աղջիկը մահացել է, ուստի հեռացել է դեպքի վայրից:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net