Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Գևորգ Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 27.02.2013թ. զորամասի տարածքի մաքրման աշխատանքների շուրջ վիճաբանել է համածառայող, շարքային Արմեն Թ.-ի հետ և խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները, բռնություն գործադրելով մեկ անգամ ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net