Քաղաքացիական բախումների և 2008 թվականի մարտի 1-ի կրկնություն հնարավոր չէ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հատնեց, որ մարտի 1-ին, ժամը 18։30-ին հրավիրված հանրահավաքը ևս մեկ անգամ կհաստատի ժողովրդի իշխանությունը։

«Փորձ է արվում ինչ-որ լարումներ ստեղծել, խոսում են քաղաքացիական բախումների ու նոր մարտի 1-երի մասին։ Հայաստանում այլևս նոր մարտի 1-եր չեն լինելու և չեն լինելու նաև քաղաքացիական բախումներ և վաղվա հանրահավաքը պետք է ի ցույց դնի հենց այդ հաստատակամությունը»,-նշեց Փաշինյանը և հավելեց՝ նրանք Հայաստանում թշնամիներ չունեն, չեն ունեցել և չեն ունենալու․ «Բոլորը, անկախ քաղաքական հայացքներից և արտահայտած դիրքորոշումներից, մեր եղբայրները և քույրերն են»։

Վարչապետը նշեց, որ վաղը հանրահավաքի ժամանակ կանդրադառնա  «Մարտի 1-ի գործով» դատավարության, ռազմական հեղաշրջման փորձին, դատական բարեփոխումներին և Հանրապետության նախագահի կայացրած «անհասկանալի» որոշմանը․ «Ես ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակապես անհիմն է, այն որևէ օրինական հենք չունի»։

Ըստ նրա՝ ամիսներ առաջ  ԲԴԽ նախագահի հայտարարությունը նույնքան անընդունելի է, որքան ԶՈւ ԳՇ պետի հայտարարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել