Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք։ Այս մասին հայտնում են «Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջից։
«Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չէր դադարում մինչև ուշ գիշեր։
Վաղ առավոտյան այստեղ էր Վազգեն Մանուկյանը, այստեղ են նաև Շարժման ներկայացուցիչները։ Քաղաքացիները նույնպես շարունակում են հավաքվել Ազգային ժողովի դիմաց։
Հորդորում ենք բոլորին ժամը 13։00-ին լինել այստեղ»,-նշված է հայտարարության մեջ։