55-ամյա մի տղամարդ, ապօրինի կերպով՝ Արցախից ձեռք է բերել և պահել է զենք-զինամթերք. ոստիկանություն

Փետրվարի 20-ին ՔՈ գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ 55-ամյա մի տղամարդ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք-զինամթերք։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

ՔՈԳՎ ծառայողները տղամարդուն նույն օրը հայտնաբերեցին Նուբարաշենի խճուղում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին։ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտով, և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով։ Բերման ենթարկվածի խոսքով՝ հայտնաբերվածը բերել էր Արցախից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Նշանակվել են փորձաքննություններ։
55-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել