Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 2-ին որոշում է ստորագրել, որի համաձայն «Արաբկիր» ԲԿ-ի տնօրեն Արման Բաբլոյանի գրության հիման վրա շինթուլտվության որոշումն ուժը կորցրած է ճանաչվել։
Որոշման մեջ մասնավորապես ասված է․
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածները, հաշվի առնելով «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտ ՍՊԸ-ի տնօրեն Արման Բաբլոյանի 20.01.2021թ. համար 21/5322 և 26.01.2021թ. համար 21/8660 գրությունները.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետարանի կողմից 29.09.2020թ. տրված համար 01/18-Ն-1662-1358 շինարարության թույլտվությունը:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի վրա:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում»:
Հավելենք, որ Արման Բաբլոյանը Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի որդին է։