Ապրիլի 25-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մովսես Խորենացու փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հագուստի խանութում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մարվել է ժամը 10.43-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհից տուժածներ չկան: Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 10.000.000 դրամ: Հանգամանքները պարզվում են: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուրը` Իրավաբան.net