Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արմեն Ա.-ի և Հրայր Ա.-ի:
Արմեն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. դեկտեմբերի 28-ին` ժամը 06-ի սահմաններում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, իր զինվորական գլխարկը վերցնելու և այն չվերադարձնելու համար դիրքի ճաշարանում վիճաբանության մեջ է մտել հանածառայող Հրայր Ա.-ի հետ, որի ընթացքում դիտավորությամբ մեկ անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքին` առողջությանը պատճառելով ձախից ստորակնակապճային շրջանում հեմատոմայի և արյունազեղման ձևով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Հրայր Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. դեկտեմբերի 28-ին` ժամը 06-ի սահմաններում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` Արմեն Ա.-ի զինվորական գլխարկը վերցնելու և այն չվերադարձնելու համար դիրքի ճաշարանում վիճաբանության մեջ է մտել Արմեն Ա.-ի հետ, որի ընթացքում դիտավորությամբ մեկ անգամ ոտքով հարվածել է իրանի ձախ կողային հատվածին:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net