Ճապոնիայի արդարադատության նախարարը հանցավոր խմբի 2 ղեկավարների մահապատժի իրականացման մասին հրաման է ստորագել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Մահապատժի դատապարտվածները 2005 թվականին Տիբա շրջանի ռետորոաններից մեկում սպանել են 2 մարդու:
Սինձո Աբեի կառավարության գալուց հետո, սա մահապատժի իրականացման 2-րդ դեպքն է: Նախորդ մահապատիժը իրականացվել էր փետրվար ամսին:
Այժմ Ճապոնիայում մահապատժի են սպասում ավելի քան 130 մարդ: Սա պետության ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Որպես կանոն` մահապատիժը իրականացվում է ոչ թե միանգամից, այլ վճռի հրապարակումից մի քանի տարի անց:
Միջազգային իրավապահ մարմինները կոչ են անում Ճապոնիային վերացնել մահապատիժը` որպես պատժի անմարդկային միջոց:
Դատապարտյալը կարող է սպասել մահապատժին մի քանի տարի, բայց դրա մասին իմանա միայն վճռի իրականացման օրը: Ճապոնիայում մահապատիժն իրականացնում են կախաղանի միջոցով:
Նշենք, որ ըստ հասարակական կարծիքի սոցհարցումների արդյունքների համաձայն` երկրի բնակչության 85 % կողմ է մահապատժի կիրառմանը:
Աղբյուրը` Իրավաբան.net