Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 26-ին, Բագրատաշենի տարածքից բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1973 թ. ծնված Բլիադձե Ջ.-ն: Վերջինս, թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվում էր Հունաստանի Հանրապետության Աթենքի Ինտերպոլի կողմից:
Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ մեղադրյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Աղբյուրը` Իրավաբան.net