Ապրիլի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 62-ամյա մի կին և հայտնել, որ անհայտ անձը ժամը 09.30-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 6 շենքի բակում բացահայտ հափշտակել է իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է անձնագիրը, սոցիալական քարտը, գումար, բանալիներ, անձրևանոց և այլ պարագաներ:
Նույն օրը, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Շինարարների և Էստոնական փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Մասիս Ն.-ին: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ նշված կողոպուտը կատարել է նա: Հափշտակվածն առգրավված է: Մասիս Ն.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net