Այս տարի լրանում է Լիտվայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատունը։
«Համագործակցությունն ժամանակի ընթացքում խորացել է և ընդլայնվել՝ ստեղծելով ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն շատ ոլորտներում:
Լիտվան հպարտ է, որ աշխարհում 1-ին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը և առաջին երկրներից մեկն է, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականին։
Այս տարի Հայաստանում Լիտվայի դեսպանության գործունեությունը նվիրված է լինելու այս կարևոր տարեդարձին:
Եկեք միասին տոնենք 30-ամյակը»,- գրված է դեսպանատան հաղորդագրությունում։