Առողջապահության նախարարը ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և հյուպատոս Սոզար Կվինչիային

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և հյուպատոս Սոզար Կվինչիային: Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Նախարարը շնորհակալություն է հայտնել փոխվստահության մթնոլորտի համար, որը ձևավորվել է երկու հարևան պետությունների միջև` առողջապահության ոլորտում արդյունավետ և երկարատև համագործակցության արդյունքում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում երկկողմ փորձի փոխանակման կարևորությունը: Նախարարը հույս է հայտնել, որ գործակցությունը շարունակական կլինի` նպաստելով հայ և վրացի ժողովուրդների` առողջապահության քաղաքականության դիրքորոշումների առավել արագ և արդյունավետ մշակմանը։

Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել հայկական կողմին գործընկերության համար` նշելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաջողություններ ունենալ ոչ միայն համավարակի դեմ համընդհանուր պայքարում, այլև առողջապահական ոլորտի զարգացման, փորձի փոխանակման, երկուստեք աջակցության գործում»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել