Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Հայրապետ Բ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 01.01.2013թ.` ժամը 15:00-ի սահմաններում, իր տան դիմաց, ոգելից խմիչքի ազդեցության տակ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել է ուրիշի գույքը վնասելով և կատարվել է զենքի գործադրմամբ:
Այսպես, 01.01.2013թ Հրայր Բ.-ն ոգելից խմիչքի ազդեցության տակ փորձել է անհիմն կանգնեցնել Կարեն Զ.-ի վարած ավտոմեքենան, սակայն վերջինս չկանգնելով շարունակել է երթևեկությունը: Հրայր Բ.-ն խուլիգանական մղումներից ելնելով` սեփական անձի առավելությունները արտահայտելու մոլուցքից դրդված իր մոտ եղած որպես զենք օգտագործվող ողորկափող հրացանով կրակել է ընթացքի մեջ գտնվող Կարեն Զ.-ի վարած Վազ 2109 մակնիշի ավտոմեքենայի հետևամասին` խուլիգանությամբ Կարեն Զ.-ին պատճառել զգալի չափի` 71000 դրամի վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net