Բարձրագույն խմբի հարկադիր կատարողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 60 տարեկանը:
Գլխավոր և առաջատար խմբերի հարկադիր կատարողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 55 տարեկանը:
Հարկադիր կատարման ծառայության պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հարկադիր կատարողի` պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում հարկադիր կատարողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև 5 տարի ժամկետով:
Գլխավոր հարկադիր կատարողը հարկադիր կատարողի` պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում հարկադիր կատարողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net