Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քննվել Դավիթ Փահլևանյանի վերաբերյալ քրեական գործը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիս ամսվա ընթացքում համացանցից՝ հիմնականում «V կոնտակտե» սոցիալական կայքից անձնական օգտագործման «hp Probook 4510» մոդելի դյուրակիր համակարգչի և «Նոկիա ե 52» մոդելի բջջային հեռախոսի մեջ ներբեռնել և պահպանել է մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող 479 ֆիլմ, նկարներ և 9 մուլտ: Դավիթը, դրանից գայթակղված, մանկահասակ՝ 8-ից 12 տարեկան երեխաների հետ սեռական հարաբերություններ ունենալու, իր կրքերին հագուրդ տալու և մանկահասակների ներգրավմամբ մանկական պոռնոգրաֆիայի սյուժեներով նկարահանումներ կատարելու դիտավորությամբ, «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում փորձում է ծանոթություններ հաստատել: Դավիթը հիշյալ սոցիալական կայքում գրանցված է եղել Նարեկ Համբարձումյան պայմանական անվամբ: Օգտագործելով սոցիալական կայքը` 2012թ. օգոստոսի 18-ին ծանոթացել է նույն սոցիալական կայքում որպես 8-ամյա գրանցված, 2004թ. մարտի 23-ին ծնված մանկահասակ Դիանա Բերբերյանի հետ։
Աղջկա հետ վարել է էլեկտրոնային նամակարգաթյուն, վերջինիս մոտ հետաքրքրություն և շահագրգռվածություն առաջացնելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես մանկական ֆլմերի նկարահանմամբ գբաղվող անձ:
Այնուհետև խոստացել է վարձատրության դիմաց նկարահանել հատուկ ֆիլմերում և սերիալներում` գայթակղելով, որ այդպիսով երեխան սեփական վաստակով գեղեցիկ հագուստներ և քաղցրավենիք գնելու հնարավորություն կունենա։
Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2012թ. օգոստոսի 18-22–ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային նամակագրություն վարելու և հոգեբանական հնարքներ կիրառելու եղանակով փորձել է ներազդել Դիանա Բերբերյանի վրա, նրան դարձնել ենթարկվող և կառավարելի, որի ընթացքում փորձել է կատարել ինտելեկտուալ անառակաբարո գործողոթյուններ ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ: Խոսել է տղամարդու և մանկահասակ աղջիկ երեխայի միջև հնարավոր սեռական հարաբերությունների, այդ ընթացքում հաճույք ստանալու, դրանց եղանակների, այդ թվում խաթարված ձևերի, սեռական օրգանների նշանակության մասին և համոզել այդ ամենը զգալու և փորձելու համար իր հետ ունենալ սեռական հարաբերությաններ: Հետագայում նրա մասնակցությամբ ֆիլմերում նման սյուժեներով տեսարաններ նկարահանելու ակնկալիքով՝ փորձել է ներգրավվել երեխային պոռնկաթյան և պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն։ Սակայն Դավիթ Փահլևանյանի հանցանքն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Դիանա Բերբերյանը նրա նամակագրության և առաջարկի մասին ի սկզբանե տեղեկացրել է մորը, որը
հանցավորի ինքնությունը բացահայտելու և պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով, հանդես գալով աղջկա անունից` շարունակել է վարել նամակագրությունը, միաժամանակ այդ մասին հաղորդում է տվել ոստիկանություն։
Դավիթ Փահլևանյանը, վստահ լինելով, որ կարողացել է համոզել Դիանա Բերբերյանին գալ հանդիպման, 2012թ. օգոստոսի 22-ին գնացել է ժամադրաթյան վայր, որտեղ բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Դավիթ Փահլևանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 2- րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասով և 34– 166-րդ հոդվածի 1-ին մասով:
Տեղեկացնենք, որ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net