Հովիկ Չ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, շահադիտական դրդումներով, այն է` Մովսիսյանների գումարով գնված տանը տիրանալու համար, 2011թ. հունվարի 12-ին դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազին, կից ներկայացրել կնոջ` Սիրունիկ Դ.-ի կողմից ֆաքսով ԱՄՆ-ից ուղարկված դիմումը:
2011թ. հունվարի 26-ին հաղորդում է տվել Ոստիկանության Շենգավիթի բաժին ու հայտնել, իբր Սեդա Մովսիսյանը գողացել է իր և կնոջ համատեղ միջոցներով գնված Ն.Շենգավիթ 11 փողոցի X նրբանցքի X հասցեի տան փաստաթղթերը, ձեռք է բերել և կադաստրի ստորաբաժանում ներկայացրել կեղծ փաստաթղթեր` նպատակ ունենալով այդ կերպ տունը գրանցել իր անվամբ, միաժամանակ խնդրել է ձեռնարկել միջոցներ Սեդա Մովսիսյանի կատարած կեղծիքերը բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար, այսինքն Հովիկ Չ.-ն, Սեդա Մ.-ին մեղադրել է ծանր հանցագործության մեջ:
Այսպիսով, Հովիկ Չ.-ն շահադիտական դրդումներով կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ անձին մեղադրելով:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է ստորագրություն հեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net