ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Իսպանիայում բնակվող հայ բարերար Արման Մայիլյանը Արցախյան պատերազմում կատարած սխրանքների ու քաջաբար մարտնչելու համար փետրվարի 10-ին ավտոմեքենա է նվիրել ժամկետային զինծառայող Սուրեն Գաբրիելյանին։
Շարքային Գաբրիելյանը պատերազմի օրերին առանձնակի քաջություն է ցուցաբերել՝ իր հաշվարկի հետ տանկով ոչնչացնելով հակառակորդի 9 տանկ և 7 ՀՄՄ։