Այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել եմ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մատուցած առաջնորդական առաջին պատարագին, որտեղ ընթերցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի նորակարգության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և տարածել տեսանյութ։
«Թեմակալ գործունեության ընթացքում հաջողություն մաղթելով Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանին՝ ուզում եմ ընդգծել, որ իշխանություն-եկեղեցի կապը շարունակելու է ամուր և անխախտ մնալ: Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս երախտագիտության խոսքս եմ հղում Պարգև Սրբազանին:
Տերը բոլորիս պահապան»,- գրել է նա:
Տեսանյութն՝ այստեղ։