Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 19-ին, երկրորդ ընթերցմամաբ և ամբողջությամբ քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագիծը օրենսդիրի անդամներին ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
«Սա նպատակ ունի ապահովելու ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումը, կանխարգելելու ճանապարհային երթևեկության խախտումները վարելու իրավունք չունեցող անձանց կողմից, ինչպես նաև երաշխավորել չամատորեն կատարվող խախտումների դեպքում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը»,-ասաց փոխոստիկանապետը։
Արդյունքում, ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը ժամանակավորապես կհետաձգվի մինչև 2022 թ-ի հուլիսի 1-ը։ Մինչ այդ, տուգանային միավորը կիրառվելու է միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքով քննության ենթակա գործերով։