Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տարածել է հայտարարություն՝ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետ ներգրավելու մասին։
Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝
1) Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության աշխատանքները կանոնակարգող փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում և առաջարկությունների ներկայացում,
2) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություն իրականացնող խմբերում ներգրավվում,
3) ավիացիայի բնագավառում ներպետական իրավասու կառույցների աշխատանքներին մասնակցություն, ռիսկերի ուսումնասիրությունների, վերլուծությունների իրականացում, դրանց վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների աջարկությունների ներկայացում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.01.2021թ.։
Մանրամասները՝ հղումով։