Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել է Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ այլ անձի այս պաշտոնում նշանակելու հետ կապված այս պահին առաջարկ չի ստացվել։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի մայիսի 12-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել